Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայում «թռչող տաշտը» հայտնվել Է տեսահոլովակում

Գերմանիայում «թռչող տաշտը» հայտնվել Է տեսահոլովակում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի բլոգերների "The Real Life Guys" թիմը ցուցադրել Է իր գյուտը՝ «մարդկային դրոն», որն իրենից ներկայացնում Է թռչող հարթակ՝ «քողարկված» տաշտի տեսքով: Ապարատի փորձարկումների տեսագրությունը մատչելի Է YouTube –ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութի հերոսը, հայտնաբերելով, որ տանն ուտելու բան չկա, դուրս Է գալիս փողոց եւ նստում «կայանված» տաշտը: Հեռակառավարման վահանակի միջոցով նա քառաշարժիչ դրոնը բարձրացնում Է օդ, նրանով կտրում-անցնում դաշտը եւ վայրԷջք կատարում հրուշակարանի մոտ: «Կարծում եմ, որ նաեւ պետք Է սրանից դուրս գալու պրակտիկա ձեռք բերել»,- հավելում Է նա:

Արտասովոր գյուտը հիացրել Է Համացանցի օգտատերերին: Երեք օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 363 հազար անգամ, այն ավելի քան 22 հազար լայք Է հավաքել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]