Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան

Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական 
փոփոխություններ. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա տարիների աշխատանքի արդյունք է։ «Այս օրենքի ընդունումից հետո մեր բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ այսպիսով կատարվում է ԵՄ-ի հետ կրթության նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։

«Ուսանողն, ըստ էության, ստանում է շարժունակություն, ինքը պետք է կարողանա ծրագրավորել իր ուսման գործընթացը», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ օրենքը բաց պլատֆորմ է ստեղծում և շատ ճկուն է։

Մկրտչյանի խոսքով՝ 3 տարի ժամանակ ունենք մեր համալսարանների կառուցվածքները ճշտելու և ուսումնական գործընթացն ամբողջությամբ նոր հիմունքներով կազմակերպելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]