Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար

Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է  երաշխիքային ժամկետում, 
խնդիրները կվերացվեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը դեռևս կառուցապատողի սպասարկման ներքո է, և վերին շերտի քայքայման խնդիրը վերջինս պետք է լուծի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ճանապարհներին ամեն ինչ էլ կարող է լինել:

«Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե անցել են ժամանակին և հիմա էլ անցնում են, հնարավոր է նման բաներ լինեն, բայց դա պետք է վերականգնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Հարցին՝ մեկ կիլոմետրի համար 2 մլն դոլար է ծախսվում, նորմա՞լ են այդ ճաքերը՝ Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ կարգի շինարարության համար երկու միլիոն դոլարը մեծ գումար չէ: «Որակն առաջնահերթ է, դրա համար վերահսկողություն իրականացնող ընկերություն կա, որն իր կարծիքն է հայտնում, ըստ՝ ներկայացրած փաստաթղթերի` թերացում չկա»,-ասաց նախարարը: Մարտիրոսյանն ընդգծեց, որ  վերականգնողական աշխատանքները արվում են շինարարական ընկերության հաշվին, քանի որ ճանապարհը դեռևս երաշխիքային ժամկետի մեջ է գտնվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]