Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուֆենկյան հյուրանոցի բակում հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը ձերբակալվել է

Թուֆենկյան հյուրանոցի բակում հրազենային վիրավորում ստացած Վահագն 
Աբգարյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուֆենկյան հյուրանոցի բակում 2017 թվականի սեպտեմբերին հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը հունվարի 18-ին`  ժամը 7:00-ի սահմաններում ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

2017 թվականի սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի բակում կրակոցներ էին արձակվել Ալավերդիի բնակիչ Վահագն Աբգարյանի ուղղությամբ: Արձակված կրակոցներից  սպանվել էր Ալավերդիի մեկ այլ բնակիչ Գագիկ Մոսինյանը: Վահագն Աբգարյանը կրծքավանդակի շրջանում  ծանր հրազենային վիրավում էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին:

Դեպքից հետո սպանության համար հետախուզվում էր հայտարարվել Ալավերդիի բնակիչներ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ, որոնք հետագայում հայտնաբերվել էին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]