Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց

Երևանում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի լույս 18-ի գիշերն սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով մայրաքաղաքի հյուսիսային հատվածներում մեկնարկել և մինչև լուսաբաց շարունակվել են ձյան մաքրման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան տեխնիկայի, ինչպես նաև մարդկանց ներգրավմամբ իրականացվել է գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի և բակերի ձնամաքրման աշխատանքներ, որի ընթացքում օգտագործվել է տեխնիկական աղ և շլաքային ավազ: Առավոտյան տվյալներով ձնամաքրման նպատակով գործարկվել է 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 24 տրակտոր, 27 աղցան և ձնամաքրող 80 փոքր մեքենասարքավորում: Ձնամաքրման աշխատանքներին առավոտյան միացել են նաև համատիրությունները: Աշխատանքների ողջ ընթացքը համակարգվել ու համակարգվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի, իսկ տեղերում`վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացն այս պահին շարունակվում է բակային տարածքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]