Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել

Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի մարզում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին զինվորականներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից զինվորականներ չեն տուժել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինվորականներից ոչ ոք չի տուժել»,-տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 18-ին` ժամը 09:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Հ-44 ավտոճանապարհի Սիսիան-Շաքի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]