Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սխալ պնդում է. Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն

Սխալ պնդում է. Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական 
օրենսգրքից հանելուն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է զերծ մնալ տարածքային ցուցակներից: 

«Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական համակարգը շեղված է մաքուր համամասնականից ու նմանվում է մեծամասնականին, սխալ պնդում է. մեծամասնական համակարգն ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրում պետք է իրեն բնորոշ համակարգ լինի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ցուցակների փակ մասին հատկացված է 50 տոկոս տեղ, այլ երկրներում ավելի քիչ է հատկացվում, իսկ պատգամավորներն առաջարկում են 100 տոկոսով անցնել փակ ցուցակների:

«Մեր գործող համակարգը 50/50 է, որևէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու, եթե անցնեինք այդ համակարգին ամբողջությամբ, կունենայինք իրավիճակ, որ անձն ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին ու չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու, խորհրդարանում դեմքով չէր իմանա իր պատգամավորին, իսկ ընտրողը պետք է իմանա, թե ով է իր պատգամավորը»,- նկատեց նախարարը:

Գործող ընտրական օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն` 101 պատգամավոր ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով ու 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համա­մաս­­­նական ցուցակը և տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնա­ծու­­ները պետք է լինեն նաև համամասնական ցուցակում, իսկ ընտրողը կարող է որևէ կուսակ­ցու­թյան ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]