Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թիլերսոնը նշել Է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր նպատակները

Թիլերսոնը նշել Է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր նպատակները
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել Է Սիրիայում Միացյալ Նահանգների հինգ գլխավոր նպատակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կալիֆոռնիայում ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանում, պետքարտուղարը հայտնել Է այն հինգ նպատակները, որոնց ԱՄՆ- ցանկանում Է հասնել Սիրիայում՝ ԴԱԻՇ-ի լիակատար պարտությունը, հակամարտության լուծումը Ժնեւի գործընթացի շրջանակներում ՄԱԿ-ի հովանու ներքո, Իրանի ազդեցության նվազեցումը, փախստականների կամավոր վերադարձի համար պայմաանների ստեղծումը եւ երկիրը զանգվածային բնաջնջման զենքից ազատելը:

«Թրամփի վարչակազմը նոր ռազմավարություն Է իրագործում այդ նպատակներին հասնելու համար: Այն միտված Է դիվանագիտական գործողությունների զգալի ընդլայնմանը շարունակվող ռազմական հաջողությունների կապակցությամբ»,- հայտարարել Է նա:

Պետքարտուղարը նշել Է, որ ԱՄՆ-ը կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում, որպեսզի ԴԱԻՇ-ը վերստին չհայտնվի: «ԱՄՆ-ի ազգային շահերի համար կարեւոր Է պահպանել ռազմական ու դիվանագիտական ներկայությունը Սիրիայում, որպեսզի օգնի ավարտել հակամարտությունը երկրում»,- ընդգծել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]