1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել

Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն 
նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հունվարի 17-ին նիստ է գումարել, որի օրակարգում Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների կողմից քրդական ուժերից սահմանների անվտանգության ուժեր ստեղծելու հարցն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է, որ Թուրքիան թույլ չի տալու իր սահմաններին ստեղծել հատուկ գոտի, որը կգտնվի «ահաբեկիչների վերահսկողության ներքո»: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ձեռնարկելու է ցանկացած քայլ «ահաբեկչական բանակի» ստեղծմանը խոչընդոտելու համար:

Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդի նիստի եզրափակիչ հայտարարության մեջ նշվել է նաև, որ Թուրքիայի նախ և առաջ սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրենք ձեռնարկելու են անհապաղ և վճռական քայլեր՝ հնարավոր սպառնալիքներից խուսափելու նպատակով:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:

Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու այլ պաշտոնատար անձինք:

«Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]