Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը վերազինվել է նորագույն տեխնիկական միջոցներով

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը վերազինվել է նորագույն 
տեխնիկական միջոցներով

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը «Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնից» ստացել է 1 հրշեջ փրկարարական, 1 ջրափրկարարական եւ 1 օպերատիվ մեքենաներ,7 մոտորանավակ, փրկարարական հատուկ սարքավորումներ եւ գույք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից, հատկացված ավտոմեքենաները եւ սարքավորումները գործողության մեջ են դրվել 2018 թվականի հունվարի երկրորդ կեսից՝ նպաստելով արտակարգ դեպքերի ավելի օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը: Ստացված փրկարարական մեքենաների, սարքավորումների եւ գույքի ցուցադրությունը կազմակերպվեց Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց:

Ցուցադրությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Արթուր Խաչիկյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներն ու աշխատակազմի անդամները, մարզի քաղաքային համայնքների ղեկավարները եւ ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության անձնակազմը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը մարզի ղեկավարությանը եւ ցուցադրության մասնակիցներին ներկայացրեց հատկացված ավտոմեքենաների, սարքավորումների ու գույքի դերն ու նշանակությունը փրկարար գործողություններում:

Ցուցադրությունից հետո Գեղարքունիքի մարզպետի եւ Գավառի, Մարտունու, Սեւանի, Ճամբարակի եւ Վարդենիսի քաղաքապետերի շնորհակալագրերով ու պատվոգրերով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 50 աշխատակիցներ:

Պարգեւները հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Սեւանի քաղաքապետի օգնական Զավեն Հարությունյանը, Ճամբարակի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակից Կարինե Ասատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]