1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից պահպանվող օբյեկտների թիվն ավելացել է 97-ով  

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից 
պահպանվող օբյեկտների թիվն ավելացել է 97-ով

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ամփոփիչ խորհրդակցությունը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը, մասնակցում էր գլխավոր վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը:

Գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն իր զեկույցում նշեց, որ 2016-ի համեմատությամբ 97-ով ավելացել են իրենց վստահված պահպանվող օբյեկտների, 112-ով՝ բնակարանների թիվը, ինչը քաղաքացիների վստահության բարձրացման արդյունք է:

2017-ին գլխավոր վարչության ծառայողների մասնակցությամբ բացահայտվել է 190 հանցագործության դեպք, բացատրական աշխատանքի արդյունքում՝ քաղաքացիները պետական պահպանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումներ են ներկայացրել ապօրինի պահվող 28 հրազեն, 41 նռնակ և փամփուշտներ:

Անուբաղ Համբարյանը դրական գնահատեց գլխավոր վարչության նախորդ տարվա աշխատանքը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով ծառայության որակի ավելի բարձրացման ուղղությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]