1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro

Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հունվարի 17-ի մարզումը: Մխիթարյանն այսօր ժամանել է ակումբի «Քերրինգթոն» մարզաբազա, սակայն մարզմանը չի մասնակցել:

ՄՅՈՒ-ն մի շարք լուսանկարներ է հրապարակել թիմի մարզմանն այցելած NBA աստղերի մասնակցությամբ, սակայն Մխիթարյանն այդ լուսանկարներում չի նկատվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Metro-ն ենթադրում է, որ Մխիթարյանը հեռացել է այսօրվա մարզումից՝ «Արսենալ» տեղափոխվելու շուրջ մտածելու համար: Ինչպես նաև հնարավոր է համարվում այն, որ հայազգի ֆուտբոլիստը չի մասնակցել մարզմանը՝ ցանկացած տեսակի վնասվածքներից խուսափելու համար, որոնք կարող են խոչընդոտել «Արսենալ»-ում հաջող բուժզննությանը:

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ ՄՅՈւ-ն չի գնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Սանչեսն արդեն «մանկունիանցիներ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]