Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի 
օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում:

Նախագծով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Հիմնավորման համաձայն, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ  Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

«Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ կառավարության կողմից  2018 թվականի ապրիլի 1-ից  արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը:

Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված  նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»  թիվ 877   որոշման մեջ  լրացում կատարելու և  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը»,- ասված է հիմնավորման մեջ:

Միաժամանակ, մեկ այլ հարցով ՀՀ կառավարությունը կքննարկի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը  ժամանակավոր արգելելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը:

Գործադիրը հունվարի 11-ի նիստում հաստատել էր երկու որոշման նախագիծ, որոնցով առաջարկվում էր ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Նախագծերով նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը.  գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]