Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 17-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 06 RR 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]