Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը

Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին մեկ քայլ է մնում  «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, The Telegraph-ը տեղեկացնում է, որ չիլիացի ֆուտբոլիստը համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ 4,5 տարվա պայմանագիրը՝ տարեկան 14 մլն ֆունտ աշխատավարձով:

Ի տարբերություն Սանչեսի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս համաձայնություն չի տվեց «Արսենալ» տեղափոխությանը և Սանչեսի գործարքը հետաձգվում է միայն հայազգի կիսապաշտպանի դիրքավորման արդյունքում:

Սանչեսն «Արսենալ»-ի կազմում անցկացրել է 166 խաղ և դարձել 80 գոլի հեղինակ՝ կատարելով 46 գոլային փոխանցում: Ավելի վաղ նա հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ»-ոմ, «Ուդինեզե»-ում և «Բարսելոնա»-ում:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]