Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից

Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպայի խորհրդի օրակարգում է հայտնվել թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Վերջին շրջանում Թուրքիայի և ԵԽ-ի հարաբերությունների լարման ֆոնին Թուրքիան չի գտնվում ԵԽ «մեծ դոնորների» ցանկում:

Թուրքիայի կողմից ԵԽ-ին կատարվող նվիրատվությունների  նվազեցումից հետո քայլեր են ձեռնարկվում թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու ուղղությամբ:

Այս թեմայով պատրաստված զեկույցը քվեարկության է դրվելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և, երկկողմ հարաբերություններում առկա բացերը հաշվի առնելով, հավանաբար այն կհաստատվի:

ԵԽ-Թուրքիա հարաբերութկունները սկսել են լարվել 2016թ-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտի վատթարացման հետևանքով: ԵԽ-ն հատկապես կոշտ էր արձագանքել Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված քննարկումներին:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը 2017թ-ի ապրիլին հայտարարել էր, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի ԵԽ-ին անդամության վերջը:

Հյոլթգենը հայտարարել էր, նաև որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները:

«Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի Եվրոպայի հետ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել էր ԵԽ պաշտոնյան:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]