Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները

Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում շինարարական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝  այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ այս տարի ավարտին կհասնի 50 նոր բնակելի տների կառուցումը։ Պետական նախարարն ընդգծել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա։ «Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը»,- նշել է պետական նախարարը։

Նրա խոսքով՝ Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ են իրականացվելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում, զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ «Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»,-նշել է նա:

Պետնախարարն անդրադարձել է նաեւ Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին՝ ներկայացնելով իր անձնական հիշողություններն ու փորձառությունը՝ սկսած շարժման հանրահավաքային առօրյայից մինչև Արցախյան ազատագրական պատերազմ: «Դժվար չէ ասել, թե ինչ տվեց ինձ Արցախյան շարժումը։ Դրա վերջնարդյունքում կյանքի կոչվեց իմ և, կարծում եմ, բոլոր արցախցիների երազանքը՝ վերամիավորվելու Մայր Հայաստանի հետ»,- ասել է Արային Հարությունյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]