Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախորդ տարում Արցախի Հանրապետությունում էական գնաճ չի արձանագրվել. Արայիկ Հարությունյան

Նախորդ տարում Արցախի Հանրապետությունում էական գնաճ չի արձանագրվել. 
Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2017 թվականին  էական գնաճ չի արձանագրվել՝ բացի նավթամթերքի շուկայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝  այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով  վերջին շրջանում գրանցված գնաճը մեղմելու հարցի վերաբերյալ՝ նա նշել է, որ համաձայն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 71 անուն առաջնահերթ սպառման ապրանքատեսակների շուկայում կատարված ուսումնասիրության՝ գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչև 2 տոկոսի շրջանակում։

«Գնաճը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քանի որ դա կարող է խթանել տեղական տնտեսվարողների կողմից գյուղատնտեսական ապրանքատեսակների արտադրության ծավալների մեծացումը։ Հիմնական թանկացումն արցախյան շուկայում արձանագրվել է նավթամթերքի մասով, սակայն կարևոր է նշել, որ Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաև տրանսպորտային ծառայությունների սակագներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Պետնախարարի խոսքով՝ բացի նշվածից, Արցախի իշխանությունները տարիներ ի վեր գնաճի հնարավոր բացասական ազդեցության դեմ պայքարելու տարբեր գործիքներ են կիրառում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման, հարկային մեղմ քաղաքականության և սոցիալական այլ ծրագրերի իրականացման միջոցով։ Տնտեսական աճի բարձր ցուցանիշներով պայմանավորված՝ աշխատավարձերի և թոշակների հնարավոր բարձրացման հարցի վերաբերյալ պետնախարարը նշել է, որ խնդիրը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների օրակարգում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը ՀՀ-ի հետ գտնվում է նույն հարկաբյուջետային դաշտում՝ հնարավոր չէ առանձին վերանայումներ կատարել։

«Եթե Հայաստանի Հանրապետությունում թոշակների և աշխատավարձերի բարձրացումներ չեն կատարվում, մենք չենք կարող միայն Արցախում նման քայլի գնալ։ Սակայն տնտեսական աճի բարձր տեմպերը մեզ հնարավորություն են տալիս պետական բյուջեով իրականացնել սոցիալական լրացուցիչ ծրագրեր, որոնք նպատակ ունեն մեղմելու մեր քաղաքացիների սոցիալական բեռը»,- ընդգծել է պետնախարարը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]