Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում նախագահի թեկնածուների անուններ հնչեցնելուց

Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում նախագահի թեկնածուների անուններ 
հնչեցնելուց

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում ՀՀ նախագահի՝ իր համար նախընտրելի թեկնածուների անուններ հնչեցնելուց: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ, լինելով ՀՀԿ-ի քաղաքական թիմի անդամ, ձեռնպահ կմնա հրապարակային ներկայացնելուց այն թեկնածուներին, որոնք իր մտքում կան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե շա՞տ են անձինք, ովքեր համապատասխանում են նախագահի թեկնածուի այն չափանիշներին, որոնց մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ընդհանրապես նախագահի թեկնածուները շատ չեն կարող լինել»:

Դիտարկմանը, թե շատ է խոսվում ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես արդեն ասացի, որ նախագահի թեկնածուի հետ կապված կարծիքներ ունեմ, սակայն հրապարակային ներկայացնել պատրաստ չեմ»:

Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման երաշխիքների վերաբերյալ հարցին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այդ հարցով որևէ մեկի համար որևէ երաշխիք չի կարող լինել


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]