1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը

 Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը

ԵՐԵՎԱՆ 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շատ ուժեղ նվիրում է ցուցաբերել Արեւելյան գործընկերության օրակարգի իրականացմանը, առաջ տանելուն, եվրոպական հարեւանության հետ կապերը ուժեղացնելուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

«Այժմ մենք այն փուլում ենք, երբ պետք է ապահովենք Հայաստան-ԵՄ՝ վերջերս ստորագրված համաձայնագրի լավագույնս իրականացումը: Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ՝ պատաստելու մի լավ ճանապարհային քարտեզ, որով կուղղորդվի ամբողջ իրականացումը: Հայաստանի կառավարությունը ջանասիրաբար աշխատում է ազգային իրականացման մեխանիզմի ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Անդրադառնալով ՀՀ- ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին՝ դեսպանը նշեց, որ ԵՄ-ը լավ սկսեց եւ նախորդ նախագահությունը՝ Էստոնիան, առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը, ինչը հստակ ազդանշան էր բոլոր գործընկերներին: 

«Վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա: Գործընթացի պարզ կամ բարդ լինելը  կախված է յուրաքանյչուր երկրի օրենսդրությունից: Մասնավորապես, դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է մանրամասն գործընթաց, ծանր աշխատանք: Մենք լավատես ենք, ամենակարեւորն այն է, որ համաձայանգիրը կարող է սկսել իրականացվել այս տարի, հուսանք գարնանից, սա պահանջում է միայն Հայաստանի կողմից վավերացում: Երբ ընթերցեք համաձայնագրի տեքստը, այնտեղ մի գործընթաց  կա, որը սկսելու է գործել ինքնաշխատորեն: Իհարկե, համաձայնագրի որոշ մասեր չի լինի իրականացնել առանց վավերացման շրջանակն ամբողջությամբ ավարտելու, դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի, բայց եղած ազդակներից կարող ենք ասել, որ մենք միանգամայն հիմքեր ունենք լավատես լինելու»,-ասաց դեսպանը: 

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: Էստոնիան արդեն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]