Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու

Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի 
բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելուց հետո կարող է ընդլայնել ռազմական գործողությունները և հասնել Եփրատի արևելյան ափին գտնվող Մանբի բնակավայր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն նշել է, որ այդ գործողություններն ուղղված են թուրքական սահմաններին ուղղված սպառնալիքները վերացնելուն և որ դրանք կանխարգելիչ բնույթ են կրում:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև ԱՄՆ կողմից քրդական ուժերին ցուցաբերվող օժանդակությանը և  շուրջ 30 հազար քուրդ զինյալներով «Սիրիայի սահմանային անվտանգության ուժերի» ստեղծման՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի պլանին և նշել, որ դա սպառնում է թուրք-ամերիկյան հարաբերություններին:

«Այս ամենի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են հասնել մի փուլի, որտեղից հետադարձ այլևս չի լինի»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով: Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու այլ պաշտոնատար անձինք: «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ:

Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով: Թուրքիայի ԶՈՒ-ն հունվարի 14-ին հրետակոծել է Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թև հանդիսացող YPG դիրքերը: Թուրքական ԶՈՒ-ն YPG դիրքերը հրետակոծել է թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգի շրջանում: Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը «մի գիշեր հանկարծակի կարող են գալ Աֆրին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]