Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը

Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի 
թեկնածությունը քննարկելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները կսկսի մոտ օրերս: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու և մենք մի թեկնածուի շուրջ ենք այդ շրջանակում քննարկումը կկազմակերպելու: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից մենք ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյուքնում կտեսնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում  մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել: Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ իրենք պետք է ներկայացնեն այնպիսի թեկնածուի, ով կունենա հանրային ճանաչվածություն, ընդունելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից: «Մենք լուրջ խնդիր ենք լուծում. երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը գնում, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընկալելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկանածուն կհանդիպի նաև քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է նաև քաղաքական կոնսենսուս կլինի»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]