Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Google-ը մտադիր Է խստացնել YouTube-ում տեսանյութի դրամայնացման կանոնները

Google-ը մտադիր Է խստացնել YouTube-ում տեսանյութի դրամայնացման կանոնները
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան մտադիր Է իր YouTube ծառայությունում փոխել տեսանյութի դրամայնացման կանոնները՝ խստացնելով այն չափանիշները, որոնց դեպքում տեսահոլովակների հեղինակները կարող են փող ստանալ գովազդի ցուցադրման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունվարի 16-ին ընկերությունը հայտարարել Է իր բլոգում, այժմ իր աշխատակիցները ձեռքով կստուգեն գործընկերային ծրագրի մասնակցության հավակնող յուրաքանչյուր ալիքի համապատասխանությունը ծառայության կանոններին, որը տեսանյութի հեղինակներին թույլ կտա վաստակել՝ գովազդ ցուցադրելով իր կոնտենտում:

Ավելի վաղ, որպեսզի YouTube-ն իր օգտատերերին թույլատրեր գովազդ ցուցադրել, իրենց ալիքում տեսանյութերը պետք Է ընդհանուր առմամբ հավաքեին առնվազն 10 հազար դիտում: Իսկ այժմ գործընկերային ծրագրում ներառման պայմանները հետեւյալներն են. ալիքի հազարից ոչ պակաս բաժանորդ եւ առնվազն 4 հազար ժամ դիտում վերջին տարվա ընթացքում, հայտնել են Google-ում:

Բացի դրանից, ընկերությունը մտադիր Է ավելի խստորեն զտել Google Preferred ծրագիր մտնող կոնտենտը, ծրագիր, որի շրջանակներում գովազդատուներին են վաճառվում YouTube-ի ամենահանրաճանաչ ալիքների փաթեթները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]