Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չեխիայի կառավարությունը հրաժարական տվեց

Չեխիայի կառավարությունը հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի կառավարությունը հրաժարական Է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ եւ դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը հայտնել Է նախարարների կաբինետի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նախօրյակին Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել Է վստահություն հայտնել կառավարությանն այն կապակցությամբ, որ ոստիկանությունը հետաքննություն Է վարում Բաբիշի նկատմամբ, որին կասկածում են ֆիրմաներից մեկի համար անօրինականորեն Եվրամիության 2 մլն եվրոյի չափով սուբսիդիաներ ստանալու մեջ: «Կառավարությունը որոշում Է ընդունել հրաժարական տալ, համապատասխան փաստաթուղթը ես նախագահին անձամբ կհանձնեմ Պրահայի գրադում, նրան կխնդրեմ ժամանակ գտնել մեր հանդիպման համար»,-հայտարարել Է Բաբիշը:

Ավելի վաղ նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել Էր, որ Բաբիշին՝ որպես ANO շարժման առաջնորդ, որը հաղթանակ Է տարել խորհրդարանի հոկտեմբերյան ընտրություններում, կհանձնարարի երկրորդ անգամ փորձել կառավարություն կազմել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]