Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յունկերը ցանկանում Է Մեծ Բրիտանիան պահել Եվրամիության կազմում

Յունկերը ցանկանում Է Մեծ Բրիտանիան պահել Եվրամիության կազմում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվում Էր Եվրահանձնաժողովի ծառայությունների կողմից:

«Իմ մեջ մնում Է այն զգացողությունը, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը աղետ Է: Մենք կցանկանայինք, որ նրանք մնային: Եվ եթե նրանք դա ցանկանան, նրանց պետք Է տրվի այդ հնարավորությունը: Նույնիսկ եթե նրանք դուրս գան ըստ 50-րդ հոդվածի, 94-րդ հոդվածը նրանց հնարավորություն կտա կրկին մտնել Եվրամիություն»,-ասել Է Յունկերը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]