Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը հրաժարվեց ներում շնորհել Սահակաշվիլիին

Վրաստանի նախագահը հրաժարվեց ներում շնորհել Սահակաշվիլիին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պլանավորում ներում շնորհել Միխեիլ Սահակաշվիլիին, որը բացակա դատապարտվել Է հայրենիքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք Է ներում շնորհեմ Սահակաշվիլիին:

Դատախազությունը չի կարողանում որոշել, թե ինչպես առաջադրի մեղադրանքը, ինչպես վարի հետաքննությունը, դատավորը չի կարողանում որոշել ներման հոդվածի անօրինական կիրառման սահմանը: Եվ ի՞նչ, Վրաստանի նախագահը պետք Է ներու՞մ շնորհի եւ դրանով իսկ ուղղի՞ նրանց սխալները»,- վրդովվել Է Մարգվելաշվիլին:

Նա Սահակաշվիլիին մեղադրել Է ներկայիս համակարգի ստեղծման մեջ, որտեղ դատախազությունը եւ դատարանը «գործում են հին ավանդույթներով», եւ նոր իշխանությունն ի վիճակի չԷ վերացնելու այն: Հունվարի 5-ին Վրաստանում Սահակաշվիլիին մեղավոր են ճանաչել պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների չարաշահման մեջ եւ բացակա դատապարտել են երեք տարվա բանտարկության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]