Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը. քաղտեխնոլոգ  

Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը. 
քաղտեխնոլոգ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ նրանից Հայաստանում ով կլինի վարչապետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա անհասկանալի է համարում մեդիա-դաշտում վարչապետի և նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների շուրջ խոսակցությունները:

«Ինձ համար անհասկանալի է այդ ամենը, որովհետև թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե վերլուծաբանները, թե քաղաքագետները անընդհատ հայտարարել են, որ դա Հանրապետական կուսակցության ներքին գործն է, և բացի ՀՀԿ-ից, այլ ուժեր չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա»,- նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ՝ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը, նույնիսկ եթե չլինի ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Հիմնական քաղաքական գործընթացները սկսվելու են ապրիլի 9-ից հետո, որովհետև այդ ժամանակ կսկսվի նոր քաղաքական ցիկլի  մեկնարկը: Այս պարագայում ընդդիմության յուրաքանչյուր հատված խնդիր ունի ֆիքսելու իր լիդերությունը քաղաքական դաշտում»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվելու են 2018 թապրիլի 9-ին: Մինչ այդ՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահին, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական կտա: Դրանից հետո խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ով կձևավորի նոր կառավարությունը: Ամենայն հավանականությամբ, խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]