Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անթույլատրելի Է համարել հակամարտությունների շարունակումը Եվրոպայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անթույլատրելի Է համարել հակամարտությունների շարունակումը Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել Է 2018 թվականին համաշխարհային կազմակերպության գործունեության 12 գերակա ուղղությունները: Դրանց թվում նա ներառել Է Ուկրաինայում, Սիրիայում եւ այլ թեժ կետերում ճգնաժամերի կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայի գլոբալ փոփոխմանը դիմակայելը եւ միգրացիայի խնդիրների լուծումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը կոչ Է արել բուժել «այն կաթվածահարությունը, որը հանգեցրել Է եվրոպական հակամարտությունների սրմանն ու սառեցմանը»: «Հաշվի առնելով այն, որ այնտեղ են սկսվել երկու համաշխարհային պատերազմները, ինչպես նաեւ ուշադրության առնելով Եվրոպայի ռեսուրսներն ու ներուժը, չի կարելի թույլ տալ, որ հակամարտությունները շարունակվեն տարածաշրջանում»,-ընդգծել Է նա:

Գուտերիշի խոսքով՝ տարածաշրջանի հակամարտությունները կարգավորելու համար «հարկավոր Է հակահարված տալ ազգայնականության վտանգավոր ալիքին, ինչպես նաեւ նոր եռանդ հաղորդել միջնորդական նախաձեռնություններին, ներառյալ «նորմանդական ձեւաչափը» եւ Արեւելյան Ուկրաինայի գծով եռակողմ շփման խումբը, Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, Վրաստանին վերաբերող ժնեւյան միջազգային քննարկումները եւ Մերձդնեստրի խնդրով «5+2» ձեւաչափը»:

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել Է Արեւմտյան Բալկաններում հակամարտությունների երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ «կենտրոնացված ջանքերի» անհրաժեշտությունը: «Ես կոչ եմ անում Եվրոպայի ղեկավարներին՝ ցույց տալ, որ աշխարհամասը կարող Է ապրել ընդհանուր բարգավաճման եւ խաղաղ գոյակցության իր իդեալներին համապատասխան»,-ընդգծել Է Անտոնիու Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]