Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Ելք»-ի ներկայացրած նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Ելք»-ի ներկայացրած նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խաղատներ մուտք գործել ցանկացող անձանց անձնագրերը և անձը հաստատող այլ փաստաթղթեր ստուգելու մեխանիզմի ներդրում ենթադրող նախագիծը, որը ներկայացրել է ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

«Ելք» խմբակցության պատգամավորները նախագծով առաջարկում են նաև սահմանափակել մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու այցելությունները խաղասրահ:

Գործող օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահի տարածք, խաղադրույք կատարել, սակայն չկա որևէ ընթացակարգ, որ խաղասրահը և խաղերը կազմակերպող սուբյեկտը հսկի տարածքը և դրա համար պատասխանատվություն կրի: Նախագծով նախատեսվում է հստակ ընթացակարգ, որ այսուհետ խաղասրահ մուտք գործող անձի անձնագիրը ստուգվելու է: Պետք է ստուգվի՝ արդյո՞ք լրացել է նրա 21 տարին: Երկրորդ հանգամանքը վերաբերում է դատարանի որոշմամբ սահմանափակ գործունակ անձ ճանաչվելուն: Եթե անձը դատարանի որոշմամբ սահմանափակ գործունակ է ճանաչվել, լիազոր մարմինը, այսինքն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշված տվյալների բազան պետք է վարի և այդ անձանց մուտքը խաղատներ նույնպես արգելի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]