Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեուլում արտակարգ դրության ռեժիմ Է մտցվել թանձր ծխամշուշի պատճառով

Սեուլում արտակարգ դրության ռեժիմ Է մտցվել թանձր ծխամշուշի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ Է մտցվել օդի աղտոտման բարձր մակարդակի պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սեուլի քաղաքապետարանը: Մթնոլորտի աղտոտվածությունը նվազեցնելու համար զույգ համարանիշներով մասնավոր ավտոմեքենաների սեփականատերերին հանձնարարված Է ձեռնպահ մնալ ուղեւորություններից:

Հունվարի 17-ին առավել մեծ բեռնվածությունների ժամերին քաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի անվճար: Մեգապոլիսի իշխանությունները նաեւ պարտավորեցրել են ութսուն պետական ձեռնարկությունների, որոնք գործունեությունն աղտոտում Է օդը, կրճատել արտադրության ծավալը: Արտակարգ միջոցների կիրառումը քաղաքային բյուջեի վրա օրական նստում Է 4,5 մլն դոլար, սակայն, ինչպես ցույց են տալիս մոնիթորինգի տվյալները, դրանք գործնականում ազդեցություն չեն ունենում բնապահպանական իրադրության վրա:

Այդ կապակցությամբ ընդդիմությունն արդեն քննադատել Է պետական միջոցների նվազ արդյունավետ օգտագործումը: Օդերեւութաբանների տվյալների համաձայն, օդում վնասակար միկրոմասնիկների խտությունն ավելի քան եռակի գերազանցում Է առավելագույն թույլատրելի մակարդակը: Գիտնականները հաշվել են, որ նման պայմաններում փողոցում մեկ ժամ գտնվելը առողջությանը հասցվող վնասի առումով հավասարազոր Է 84 րոպեի ընթացքում ծխախոտի ծուխը ներս շնչելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am