Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը 
խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո իրենք ներկայացրել էին առաջարկներ, որոնք հեղինակների կողմից ընդունվել են, ուստի երկրորդ ընթերցմամբ կողմ են քվեարկելու:

Քրեական օրենսգրքում ավելանում է դրույթ, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ`3-7 տարի ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]