Թրամփին սիրում են, որովհետեւ նա միշտ չԷ, որ քաղաքականապես կոռեկտ Է. Սպիտակ տուն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միշտ չԷ, որ քաղաքականապես կոռեկտ Է եղել, նա կոշտ արտահայտություններ Է թույլ տալիս, բայց դրա համար Էլ նրան գնահատում են ամերիկացիները: Հունվարի 16-ին լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցում այս պնդմամբ հանդես Է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այստեղ ոչ ոք չի ձեւացնի, թե նախագահը միշտ քաղաքականապես կոռեկտ Է: Դա այդպես չԷ: Կարծում եմ, որ դա այն պատճառներից մեկն Է, թե ինչու Է ամերիկացի ժողովուրդը սիրում նրան, պատճառներից մեկը, թե ինչու նա հաղթեց»,- ասել Սանդերսը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարը «ռոբոտ չԷ»: «Նա այն մարդն Է, որն իրերն անվանում Է իրենց անուններով, եւ երբեն նա կոշտ արտահայտություններ Է գործածում»,- եզրափակել Է Սանդերսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում