Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հռոմի պապը Չիլիում հանդիպել Է մանկապիղծ քահանաներից տուժածների հետ

Հռոմի պապը Չիլիում հանդիպել Է մանկապիղծ քահանաներից տուժածների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Չիլի կատարած ուղեւորության ժամանակ հունվարի 16-ին հանդիպել Է ոչ մեծ խումբ մարդկանց հետ, ովքեր տուժել են մանկապիղծ քահանաների գործողություններից:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերքը: «Հանդիպումը տեղի Է ունեցել դռնփակ: Այնտեղ այլեւս ոչ ոք ներկա չի եղել: Միայն պապը եւ տուժածները»,- բերված Է նրա խոսքն այն կայքում, որը նվիրված Է հարավամերիկյան հանրապետություն քահանայապետի այցին: «Նա լսել Է նրանց, քաջալերել եւ լաց եղել նրանց հետ»,- նշել Է Բերքը: Նրա խոսքով՝ հանդիպումն անցել Է Սանտյագոյի առաքելական նվիրակարանում:

Ավելի վաղ Չիլի ղեկավարության ներկայացուցիչների առջեւ ունեցած իր ելույթի ընթացքում Ֆրանցիսկոս պապը վերստին ներողություն Է խնդրել այն երեխաներից, ովքեր տուժել են մանկապիղծ քահանաների գործողություններից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]