Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արտաշատցի դպրոցականները մեկնեցին Բրյուսել

Արտաշատցի դպրոցականները մեկնեցին Բրյուսել

ԱՐՏԱՇԱՏ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի տարածաշրջանում ծրագիրը շահած միակ՝ Արտաշատի ավագ դպրոցի 12 աշակերտներն այսօր՝ հունվարի 17-ին մեկնում են Բրյուսել: Այս պատասխանատու եւ խիստ պարտավորեցնող ճամփորդությունում նրանց ուղեկցում են դպրոցի տնօրեն Եպրաքսիա Սիմոնյանը եւ ծրագրի պատասխանատու, անգլերեն լեզվի ուսուցչուհի Եվգենիա Հարությունյանը:

Նախորդ տարի Արտաշատի ավագ դպրոցը «Էներգիայի խնայողության օգտագործման խնդիրները» ծրագրով մասնակցեց Եվրամիության միջդպրոցական միջազգային մրցույթին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկավարժները նշեցին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ ընդերքային հարստությունը՝ քիչ, ուստի աշակերտներն ու ուսուցիչները հիմնականում շեշտը դրել էին Հայաստանում արեւային էներգիայի օգտագործման եւ դրանով էկոլոգիան փրկելու հիմնախնդրի վրա:

Քանի որ ծրագիրը շահելու նախապայմաններից մեկն էլ համագործակցությունն էր Եվրոպական որեւէ երկրի հետ, ուստի դպրոցը օնլայն ճանապարհով կապ հաստատեց Իտալիայի Միրա քաղաքի միջնակարգ դպրոցի հետ: Նրանք փոխադարձ խորհրդատվությամբ մշտապես համագործակցում էին:

Համագործակցությունը վերածվեց բարեկամության. երկու դպրոցները հարազատ դարձան նաեւ մշակութային արժեքների փոխանակմամբ: Իտալացիները նկարով, ճաշատեսակների պատրաստման եղանակներով եւ բաղադրատոմսերով ծանոթացան մեր ազգային հարիսային, տոլմային, քյուֆթային, չրերի պատրաստման եղանակներին: Նշված ծրագրով Արտաշատի դպրոցի հետ առաջնությունը վիճարկում էին նաեւ Խորվաթիայի եւ Լիտվայի դպրոցները:

Ծրագիրը թափանցիկ դարձնելու նպատակով այն տեղադրվել էր համացանցում: Քվեարկման արդյունքները վերջնականապես ամփոփելու ժամանակ խորհուրդը պարզել է, որ խորվաթները եւ լիտվացիները, մեղմ ասած, թույլ են տվել սխալներ (մեկ անձը քվեարկել է մի քանի անգամ):

Եվ Արտաշատի դպրոցականները, որ ընդգրկվել էին Եվրամիության լավագույն տասնյակի մեջ՝ նվաճեցին հաղթանակը եւ այսօր մեկնում են Բրյուսել: Դպրոցի տնօրեն Եպրաքսիա Սիմոնյանն ընդգծեց, որ այդ հաղթանակը ողջ կոլեկտիվի եւ դպրոցականների աշխատանքի արդյունքն է:

Նա շեշտեց, որ իրենց հետ տանում են ազգային չիր, զանազան խորհրդանշական նվերներ, Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը: Չորս օրվա ընթացքում Իտալիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Հայաստանի դպրոցականները, հուշանվերներ փոխանակելուց բացի, կայցելեն Բրյուսելի տեսարժան վայրեր եւ կվերադառնան հարուստ տպավորություններով: Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]