1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The Independent  

Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The 
Independent

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական «The Independent»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, սակայն դեռևս հարցական է Մխիթարյանի տեղափոխությունը «զինագործների» թիմ: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը չի ուզում միանալ «Արսենալ»-ին, այլ մտադիր է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

Անգլիական մեկ այլ պարբերական` Mirror-ը գրում է, որ մինչ շաբաթվա ավարտը փոխանակությունը Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի միջև կկայանա: Սակայն ամեն ինչ ավելի դանդաղ է ընթանում, քանի որ Մխիթարյանը ուզում է, որ բավարարվեն իր և Ռայոլայի ֆինանսական պայմանները:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]