Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նազարբաեւը եւ Թրամփը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը

Նազարբաեւը եւ Թրամփը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ղազախստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Նուրսուլթան Նազարբաեւը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը մի շարք բնագավառներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը: «Նախագահ Թրամփը Սպիտակ տանն ընդունել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ քննարկելու ԱՄՆ-ի եւ Ղազախստանի միջեւ ռազմավարական գործընկերության ուժեղացումը»,- ասված Է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

«Ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը քաղաքական հարցերի եւ անվտանգության հարցերի շուրջ, առեւտրում եւ ներդրումների ոլորտում»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Ղազախստանը 2,5 մլրդ դոլար գումարի ամերիկյան արտադրանք ու ծառայություններ Է գնել երկրի նախագահ Նազարբաեւի Վաշինգտոն կատարած այցի արդյունքում: Նաեւ նշվել Է, որ ԱՄՆ-ը եւ Ղազախստանը շարունակում են համագործակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:

2016 թվականին երկկողմ առեւտրի ծավալը հասել Է 1,9 մլրդ դոլարի: Իր հերթին, Նազարբաեւի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Ղազախստանի նախագահի ԱՄՆ այցի ընթացքում 20-ից ավելի համաձայնագրեր են ստորագրվել ներդրումային եւ առեւտրատնտեսական համագործակցության մասին, որոնց ընդհանուր գումարը կազմում Է շուրջ 7 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]