Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մյանմայում ոստիկանությունը կրակ Է բացել բողոքավորների վրա, զոհվել Է առնվազն յոթ մարդ

Մյանմայում ոստիկանությունը կրակ Է բացել բողոքավորների վրա, զոհվել Է առնվազն յոթ մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ մարդ Է սպանվել, եւս 33-ը՝ վիրավորվել Մյանմայի արեւմուտքի Ռաքհայնի նահանգում բողոքավորների հետ ոստիկանության բախումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է France-Presse գործակալությունը:

Նրա տվյալներով՝ հունվարի 16-ի երեկոյան ոստիկանությունը կրակ Է բացել բուդդայականների բազմության վրա, որոնք փորձում Էին գրավել կառավարական շենքը: Իրավակարգի պահապանների ներկայացուցչի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները չեն արձագանքել նախազգուշական կրակոցներին:

Նա նաեւ նշել Է, որ վերքեր են ստացել շուրջ 20 ոստիկաններ, որոնց բողոքավորները քարկոծել են, ինչպես նաեւ 13 ցուցարարներ: Ինչպես նշում Է The Straits Times թերթը, բողոքի ակցիային մի քանի հազար մարդ Է մասնակցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]