ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ
10:05, 17 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 91 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Հունվարի 16-ի նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են շուրջ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կդրվեն քվեարկության:
Ժամը 16:30-ից խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում