Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վանկուվերում միջազգային նախարարական հանդիպում Է անցկացվել ԿԺԴՀ-ի հիմնախնդրի շուրջ

Վանկուվերում միջազգային նախարարական հանդիպում Է անցկացվել ԿԺԴՀ-ի հիմնախնդրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրակցությունը չի կարող համակերպվել ԿԺԴՀ-ից բխող հրթիռամիջուկային սպառնալիքին, հայտարարել Է Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստյա Ֆրիլանդը: «Մենք չենք կարող համակերպվել դրան եւ այդ սպառնալիքին թույլ տալ գոյություն ունենալ»,- հայտարարել Է նա Վանկուվերում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միեւնույն ժամանակ Ֆրիլանդը հավաստել Է, որ հյուսիսկորեական հարցի լուծումն ընկած Է դիվանագիտական հարթության եւ Փենյանի վրա տնտեսական ճնշման վրա: Նրա խոսքով՝ հանդիպմանը հավաստվել Է, որ դրա բոլոր մասնակիցները համաձայն են այդ մոտեցմանը: Կանադայի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը տեղի Է ունեցել Վանկուվերում: Դրան մասնակցել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ մի շարք այլ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Ռուսաստանը եւ Չինաստանը հանդիպանը չԷին հրավիրվել: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել Է, որ հանդիպման մասնակիցները «համաձայնել են, որ հաջողության համար սկզբունքորեն կարեւոր Է ՄԱԿ-ի անդամ պետությունների, առանձնապես Չինաստանի եւ ՌԴ-ի կողմից պատժամիջոցների ամբողջական կատարումը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]