Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունները Իվանովիչի սպանության հետաքննություն են սկսել

Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունները Իվանովիչի սպանության հետաքննություն են սկսել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովցի սերբերի «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» շարժման առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանության հետաքննության վարումը հանձնարարված Է երկու քննիչների՝ սերբի ու ալբանացու:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է B92 բելգրադյան անկախ ռադիոկայանը՝ հղում անելով Կոսովսկա Միտրովիցա քաղաքի գլխավոր դատախազ Շիկրի Սիլային: Նրա խոսքով՝ առայժմ Իվանովիչի դեմ մահափորձի գործով կասկածյալներ չկան: Կոսովոյի «Կոխա» ինտերնետ-պորտալն իր հերթին տեղեկացնում Է, որ ինքնավար երկրամասի ոստիկանությունը 10 հազար եվրոյի պարգեւ Է խոստացել այն տեղեկատվության համար, որը կօգնի հետաքննությանը:

Իվանովիչի սպանության սեփական հետաքննությունն Է սկսել նաեւ Սերբիայի դատախազությունը: Ինչպես հայտնել Է «Տանյուգ» գործակալությունը, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը մտադիր Է հունվարի 20-21-ին այցելել Կոսովո եւ Մետոքիա, որտեղ նա կշփվի կոսովցի սերբերի հետ: Ավելի վաղ Վուչիչը ազգին հղած ուղերձում ահաբեկչություն Է որակել Իվանովիչի սպանությունը Կոսովոյում:

«Օլիվեր Իվանովիչի սպանությունը ահաբեկչական գործողություն Է, եւ մենք դրան վերաբերվելու ենք որպես ահաբեկչական գործողության»,-ասել Է նա: Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել Է սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը: «Կոչ եմ անում իրավակարգի մարմիններին՝ հնարավորինս արագ հետաքննել նրա սպանության հանգամանքները, իսկ հանցագործությունը կատարած անձինք պետք Է կանգնեն օրենքի առաջ»,- ասել Է Թաչին: Կոսովցի սերբերի առաջնորդներից մեկի դեմ մահափորձը կատարվել Է հունվարի 16-ի առավոտյան, երբ քաղաքական գործիչը մտնում Էր իր «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» կուսակցության շենք:

Իվանովիչի սպանության կապակցությամբ Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը հայտարարել Է, որ սերբական պատվիրակությունը դադարեցնում Է Պրիշտինայի հետ տեխնիկական երկխոսությունը Բրյուսելում եւ վերադառնում Է Բելգրադ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]