Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին

Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած 
ընդդիմադիր գործչին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով ԺՀԿ-ի կողմից նշանակվել է Ստամբուլի նահանգի կուսակցական գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: Թուրքիայի նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, քննադատել է Ժողովրդահանրապետական կուսակցության այս որոշումը՝ շեշտելով, որ ԺՀԿ-ն այդ պաշտոնում նշանակել է մի մարդու, ով ժամանակին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

«Այդ մարդը, օգտագործելով«Հայոց ցեղասպանություն» եզրույթը, վիրավորել է մեր ազգին և նսեմացրել մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է հայտնվել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը»,- ասել է Էրդողանը:

Այս պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելուց 24 ժամ հետո Ստամբուլի դատախազությունն անդրադարձել է նրա թվիթերյան գրառումներին և «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքներով հետաքննություն սկսել:

Ջանան Քաֆթանջըօղլուն 2012 թ. իր թվիթերյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

Ջանան Քաֆթանջըօղլուի նշանակումը, իշխանական շրջանակներից բացի, իրարանցում է առաջացրել նաև քեմալական կուսակցության ազգայնական թևի շրջանում: ԺՀԿ ազգայնական թևի ներկայացուցիչները պատրաստվում են կոչով պահանջել ոչ միայն Քաֆթանջըօղլուի, այլ նաև կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am