Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց
20:30, 16 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Հրազդանի, Արտաշավանի, Աշտարակի, Տավուշի, Սիսիանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վայքի, Ջերմուկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով
մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում