Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման 
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի կանոնադրության մեջ, այնուհետև քննարկել ու հաստատել է հիմնադրամի 2016-2017 թվականների տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնադրամի հաճախորդ ընկերություններում անցկացված 2016թ-2017թ. մոնիտորինգի ամփոփ արդյունքների հաշվետվությունը, հիմնադրամի 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունը, հիմնադրամի 2016-2017թթ. բյուջեների կատարողականները:

Զեկուցվել է, որ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից 2017 թ. ընթացքում իրականացվել է 4 ներդրումային ծրագրի համաֆինանսավորում՝ 500 մլն դրամի չափով: Ծրագրերն իրականացվել են  գյուղմթերքի վերամշակման, ձկնարտադրության և ստվարաթղթղի արտադրության ոլորտներում:  

Խորհուդը հաստատել է նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2018թ. տարեկան աշխատանքային ծրագրի  նախագիծը, որով նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել 600 մլն դրամի համաֆինանսավորում՝ 4 ընկերությունների զարգացման ծրագրերում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող այլ հարցեր: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է քննարկել և առաջիկայում այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան առաջարկություններ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]