Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանի տարածքում հրաբխային ժայթքում է տեղի ունեցել

Ադրբեջանի տարածքում հրաբխային ժայթքում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Հրաբուխը սկսել է ժայթքել գիշերվանից և ժայթքումը դեռևս շարունակվում է:
Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1,5 հա տարածության վրա:

Գյուղի բնակելի տները գտնվում են հրաբխային օջախից 20-30 մետր հեռավորության վրա, և գիշերը բնակիչներն արթնացել են անսովոր բարձր աղմուկից:

Հրաբխի ժայթքման հետևանքով Գուշչու գյուղի տները և բնակիչները չեն տուժել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]