1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նադյա Մուրադը և Yadza-ն ողջունել են Հայաստանի ԱԺ կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչելու փաստը

Նադյա Մուրադը և Yadza-ն ողջունել են Հայաստանի ԱԺ կողմից եզդիների 
ցեղասպանությունը ճանաչելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիական Yadza կազմակերպությունը և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններից տուժած հայտնի եզդի կին գործիչ, 2016 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը ողջունել են ՀՀ Ազգային ժողովի կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը:

«Հայաստանի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչումը պատմական պահ է ողջ աշխարհի եզդիական համայնքի և այդ ցեղասպանության զոհերի համար: Մենք ողջունում ենք այդ կարևոր քայլը, որն արվել է մի երկրի կողմից, որը ոչ վաղ պատմության ընթացքում մեծապես տառապել է ցեղասպանության հետևանքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Yazda-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Նադյա Մուրադն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի ԱԺ որոշման առնչությամբ: «Ես շատ զգացված եմ այսօրվա որոշման առնչությամբ և կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի ժողովրդին և խորհրդարանում նրանց ներկայացուցիչներին: Ցեղասպանության ճանաչումը մեծ նշանակություն ունի ինձ և ցեղասպանության բոլոր զոհերի համար»,- ասել է նա:

Yadza-ի տնօրեն Մուրադ Իսմայիլի կարծիքով՝ եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը մեր դարաշրջանի ամենավերջին խոշոր հանցագործություններից է: «Աշխարհը պետք է ճանաչի այս հանցագործությունը և ընդունի կատարված փաստը, ոչ միայն ճանաչի, այլև քայլեր ձեռնարկի այն կանգնեցնելու համար, ինչպես նաև ընդունի մեխանիզմներ՝ երաշխավորելու, որ ապագայում նման հանցանքներ չեն կրկնվի»,- ընդգծել է Մուրադ Իսմայիլը:

Yadza-ն և Նադյա Մուրադն իրենց խորը երախտագիտությունն են հայտնել ԱԺ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր աջակցել են նախագծի ընդունմանը:

Հայաստանի խորհրդարանը հունվարի 16-ին ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]