Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում գրիպի դեմ պատվաստանյութի կազմն ամեն տարի փոխվում է

Հայաստանում գրիպի դեմ պատվաստանյութի կազմն ամեն տարի փոխվում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրիպի դեմ պատվաստանյութի կազմը, կախված հարուցիչի տեսակից, յուրաքանչյուր տարի փոխվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ նախարարությունը սեզոնի սկզբին պատվաստանյութ է ներկրում: «Այս տարվա գրիպի դեմ պատվաստանյութը քառավալենտ էր»,-նշեց մասնագետը:

Նա հորդորեց խոցելի խմբում գտնվող  վաղ տարիքի երեխաներին, հղիներին, ուղեկցող հիվանդություններ ունեցողներին եւ 65 տարեկանից բարձր անձանց անպայման պատվաստվել գրիպի դեմ: «Պատվաստանյութը  կոչված է պաշտպանելու գրիպի ա եւ բ տեսակներից, ինչպես նաեւ գրիպի ա տեսակի երկու ենթատեսակներից»,-հավելեց Լիանա Թորոսյանը:

Նա հերքեց նաեւ համաճարակի մասին տարածված տեղեկությունները՝ նշելով, որ Հայաստանում համաճարակ որպես այդպիսին չի գրանցվել: «2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց համավարակի մասին` H1N1-ով պայմանավորված»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]