1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մխիթարյանի տեղափոխությունը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է. Ռայոլան նոր հայտարարություն է արել

 Մխիթարյանի տեղափոխությունը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է. Ռայոլան նոր հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը շարունակում է մնալ ԶԼՄ-ների, մարզասերների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Twitter միկրոբլոգի օգտատերերից շատերն արդեն բացահայտ խոսում են այն մասին, թե Մխիթարյանի տեղափոխությունը կայացած է: Նա կխաղա «Արսենալ»-ում, իսկ հայ կիսապաշտպանի փոխարեն «կամիր սատանաների» շարքերն է համալրել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

Բրիտանական BBC-ն գրում է, որ Մխիթարյանը հրաժարվում է հանդիպել Մոուրինյոյի հետ և պատրաստվում է տեղափոխվել Լոնդոն:

Իսկ ահա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, խոսելով հայ կիսապաշտպանի մասին, փաստել է, որ Սանչեսը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», քանի դեռ Մխիթարյանը չի տվել լոնդոնյան ակումբին միանալու իր համաձայնությունը:

Պաշտոնական որևէ հայտարարություն ոչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, ոչ էլ «Արսենալ»-ից դեռևս չկա:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]