Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը հասել է 700-ի

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը հասել է 700-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ստացիոնար կազմակերպություններում հունվարի 16-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը հասել է 700-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ հավելելով, որ հիվանդների 96 տոկոսը 0-4 տարեկան երեխաներն են: «Ստացիոնար կազմակերպություններում շարունակվում է մանկահասակ երեխաների ընդունելությունը: 700 հիվանդներից 21 տոկոսի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել»,-նշեց նա:

Թորոսյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացության թիվն աճել է: Նախորդ տարի պիկը եղել է նոյեմբերին: «2015-2016 թվականների համեմատ, սակայն, ցուցանիշը 1.5 անգամ ցածր է»,-նշեց նա:

Լիանա Թորոսյանը հորդորեց ծնողներին երեխաներին հեռու պահել մարդաշատ վայրերից եւ գրիպանման երեւույթներ ունեցող մարդկանցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]