Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոնդոնում բացվել Է ԱՄՆ-ի դեսպանության՝ Թրամփի կողմից քննադատված նոր շենքը

Լոնդոնում բացվել Է ԱՄՆ-ի դեսպանության՝ Թրամփի կողմից քննադատված նոր շենքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում աշխատանքն Է սկսել ԱՄՆ-ի նոր դեսպանատունը, որը գտնվում Է Լոնդոնի կենտրոնական մասի Նայն Էլմս լեյն փողոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին ասված Է Twitter-ում դեսպանատան օգտահաշվում:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդագրության համաձայն, դեսպանատան արժեքը կազմել Է 1 մլրդ դոլար, եւ դա ամենաթանկ դիվանագիտական ներկայացուցչությունն Է, որը երբեւիցե կառուցվել Է ԱՄՆ-ի կողմից: Կառույցի համար բոլոր միջոցները ստացվել են Լոնդոնում ԱՄՆ-ի մյուս դիվանագիտական սեփականության վաճառքից:

Նոր շենքը գրեթե կրկնակի մեծ Է նախորդ դեսպանատնից, որը գտնվում Էր Գրոսվենոր հրապարակում: Բացումը տեղի Է ունեցել առանց հանդիսավոր արարողության: Դեսպանության հին շենքը , որը կառուցվել Է ճարտարապետ Էերո Սաարինենի կողմից, վաճառվել Է Օբամայի վարչակազմի օրոք: BBC-ն դրա արժեքը գնահատում Է 300-500 մլն ֆունտ ստեռլինգ: Շենքը ձեռք Է բերել Կատարի Qatari Diar ընկերությունը, որը նախկին դեսպանատունը դարձնում Է լյուքս դասի հյուրանոց:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Է դեսպանատան կառուցման որոշումը՝ նշելով դրա թանկ լինելը:

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը չեղարկել Է իր այցը Լոնդոն՝ դա բացատրելով դեսպանության նոր շենքի բացման հետ կապված իր դժգոհությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]