1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերբիայի նախագահ Վուչիչը ահաբեկչություն Է որակել Իվանովիչի սպանությունը Կոսովոյում

Սերբիայի նախագահ Վուչիչը ահաբեկչություն Է որակել Իվանովիչի սպանությունը Կոսովոյում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ահաբեկչություն Է որակել «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանությունը Կոսովոյում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վուչիչը հայտարարել Է երկրի Անվտանգության խորհրդի նիստից հետո ազգին հղած ուղերձում:

«Օլիվեր Իվանովիչի սպանությունը ահաբեկչական գործողություն Է, եւ մենք դրան վերաբերվելու ենք որպես ահաբեկչական գործողության»,-ասել Է նա: Սերբիայի նախագահը նաեւ սպանությունը համարել Է հարված Կոսովոյի հյուսիսում ապրող սերբ ժողովրդին: «Օլիվեր Իվանովիչի վրա կատարված հարձակումը, առաջին՝ հարձակում Է Կոսովոյի եւ Մետոքիայի հյուսիսի սերբ ժողովրդի վրա: Երկրորդ՝ դա հարձակում Է ամբողջ Սերբիայի վրա»,-հայտարարել Է նախագահը:

Վուչիչը նաեւ կոչ Է արել Կոսովոյում գործող ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի առաքելություններին՝ ապահովել Սերբիայի պետական մարմինների մասնակցությունը Իվանովիչի սպանության հետաքննությանը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել Է սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը: «Կոչ եմ անում իրավակարգի մարմիններին՝ հնարավորինս արագ հետաքննել նրա սպանության հանգամանքները, իսկ հանցագործությունը կատարած անձինք պետք Է կանգնեն օրենքի առջաջ»,- ասել Է Թաչին: Նա նաեւ կոչ Է արել Կոսովոյի հյուսիսի բոլոր համայնքների բնակիչներին՝ համագործակցել իրավակարգի մարմինների հետ հանցագործությունն առավելագույնս արագ հետաքննելու համար:

Կոսովցի սերբերի առաջնորդներից մեկի դեմ մահափորձը կատարվել Է հունվարի 16-ի առավոտյան, երբ քաղաքական գործիչը մտնում Էր իր «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» կուսակցության շենք: Իվանովիչի սպանության կապակցությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ Է գումարել, իսկ Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը հայտարարել Է, որ սերբական պատվիրակությունը դադարեցնում Է Պրիշտինայի հետ տեխնիկական երկխոսությունը Բրյուսելում եւ վերադառնում Է Բելգրադ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]